ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«ՀՀԿ-ին դեմ քվեարկելը թասիբի, արժանապատվության հարց է»

«ՀՀԿ-ին դեմ քվեարկելը թասիբի, արժանապատվության հարց է»
03.05.2013 | 13:57

ԱԺ ՀԱԿ խմբակցության նախագահ Լևոն Զուրաբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ «Երևանի ավագանու ընտրություններից առաջ ՀԱԿ-ին հաջողվեց ձևակերպել հիմնական հարցը՝ դատախազություն ներկայացվեց այն հանցագործությունների ցանկը, որոնք կատարել է Երևանի գործող քաղաքապետը»: Նա նորից շեշտեց, որ Տարոն Մարգարյանը կուտակել է տասը միլիոն դոլարի ունեցվածք, և այդ ամենն արել է բացեիբաց, առանց թաքցնելու ժողովրդից: Լևոն Զուրաբյանն ասաց, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի առաջիկա ընտրությունները վերածվեն հանրաքվեի: Դրա համար նա կոչ արեց, որ ժողովուրդն ընտրի անբիծ ՀԱԿ-ին, որը հավատարիմ է պետական կառավարման սկզբունքներին:
ՀԱԿ-ը ընտրությունների նախաշեմին բանակցում է ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգություն» կուսակցության տեղական կառույցների հետ:
Ճեպազրույցի ավարտին, դռների մոտ Լևոն Զուրաբյանի և դեմ առ դեմ հանդիպած ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի միջև տեղի ունեցավ հետևյալ երկխոսությունը.
-Պարոն Զուրաբյան, մենք կարող ենք մեր ժամը տրամադրել Ձեզ:
-Ես մեր ասելիքն արդեն ասել եմ, ասացի մեր հրաշալի համագործակցության մասին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2377

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ